Genesis 10
Eastern (Genesis Exodus Gospels)
Translation: EASTERNARMENIAN
1Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց:Select Genesis 10:1
2Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը:Select Genesis 10:2
3Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման:Select Genesis 10:3
4Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները:Select Genesis 10:4
5Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի:Select Genesis 10:5
6Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը:Select Genesis 10:6
7Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը:Select Genesis 10:7
8Քուշը ծնեց Նեբրոթին: Նա առաջին հսկան էր երկրի վրայ:Select Genesis 10:8
9Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»:Select Genesis 10:9
10Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում:Select Genesis 10:10
11Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը,Select Genesis 10:11
12ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր:Select Genesis 10:12
13Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,Select Genesis 10:13
14պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները:Select Genesis 10:14
15Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,Select Genesis 10:15
16յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,Select Genesis 10:16
17խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին,Select Genesis 10:17
18արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին: Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը:Select Genesis 10:18
19Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա:Select Genesis 10:19
20Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի:Select Genesis 10:20
21Յաբէթի երէց եղբայրը՝ Սէմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նոյնպէս ծնեց որդիներ:Select Genesis 10:21
22Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը:Select Genesis 10:22
23Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը:Select Genesis 10:23
24Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին:Select Genesis 10:24
25Եբերը ծնեց երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, որովհետեւ նրա օրօք ցրուեցին մարդիկ, իսկ եղբօր անունը Յեկտան էր:Select Genesis 10:25
26Յեկտանը ծնեց Էլմոդադին, Սալէքին, Ասարմոդին, Յարաքին,Select Genesis 10:26
27Յոդորամին, Եզէլին, Դեկլային,Select Genesis 10:27
28Գեբաղին, Աբիմէէլին, Սաբէիին,Select Genesis 10:28
29Ուփիրին, Եւիլային ու Յոբաբին: Սրանք բոլորը Յեկտանի որդիներն են:Select Genesis 10:29
30Նրանք բնակութիւն հաստատեցին Մասէից մինչեւ Սոփերա, որ գտնւում էր արեւելեան լերան կողմը:Select Genesis 10:30
31Ահա սրանք են Սէմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրի ու տոհմերի:Select Genesis 10:31
32Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանութիւնն ըստ իրենց տոհմերի: Ջրհեղեղից յետոյ աշխարհով մէկ սփռուած ժողովուրդները սրանցից են առաջացել:Select Genesis 10:32
Eastern (Genesis Exodus Gospels) (EASTERNARMENIAN) · Public Domain