Genesis 39
Eastern (Genesis Exodus Gospels)
Translation: EASTERNARMENIAN
1Յովսէփին տարան Եգիպտոս: Ոմն եգիպտացի՝ փարաւոնի ներքինի դահճապետ Պետափրէսը, նրան գնեց նրան Եգիպտոս տարած իսմայէլացիներից:Select Genesis 39:1
2Տէրը Յովսէփի հետ էր, նրա գործերը բարեյաջող էին, եւ նա մնաց իր տիրոջ տանը՝ Եգիպտոսում:Select Genesis 39:2
3Երբ իր տէրը տեսաւ, որ Տէրը նրա հետ է, եւ ինչ էլ որ ինքն անում է, Տէրը յաջողութիւն է տալիս նրան, Յովսէփը շնորհ գտաւ տիրոջ առաջ, քանի որ հաճելի էր եղել նրան:Select Genesis 39:3
4Դրա համար էլ նա նրան իր տան վերակացու կարգեց եւ իր ողջ ունեցուածքը վստահեց Յովսէփին: Երբ տէրը նրան իր տան եւ իր ունեցած ամէն ինչին վերակացու կարգեց,Select Genesis 39:4
5Աստուած Յովսէփի համար օրհնեց եգիպտացու տունը, եւ այդ օրհնութիւնը տարածուեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցուածքի վրայ: Այն ամէնն, ինչ տէրն ունէր, թողեց Յովսէփի տնօրինութեանը:Select Genesis 39:5
6Պետափրէսը չգիտէր, թէ ինչ կայ իր տանը, բացի իր կերած հացից: Յովսէփը դէմքով շատ գեղեցիկ էր ու վայելչակազմ:Select Genesis 39:6
7Այս բոլորից յետոյ նրա տիրոջ կինն իր աչքը գցեց Յովսէփի վրայ ու ասաց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»:Select Genesis 39:7
8Բայց նա մերժեց՝ իր տիրոջ կնոջն ասելով, թէ՝ «Եթէ իմ տէրը իր տան ողջ ունեցուածքը վստահել է ինձ,Select Genesis 39:8
9եւ այս տանը ինձնից աւելի մեծ մարդ չկայ, ու ինձ ոչինչ չի արգելուած, քեզնից բացի, որովհետեւ նրա կինն ես, ապա ես ինչպէ՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը եւ մեղանչել Աստծու առաջ»:Select Genesis 39:9
10Թէեւ նա ամէն օր այդ մասին էր խօսում Յովսէփի հետ, բայց Յովսէփը չէր համաձայնում պառկել նրա հետ, ոչ իսկ մօտենալ նրան:Select Genesis 39:10
11Այնպէս պատահեց, որ մի օր Յովսէփը իր ինչ-որ գործով տուն մտաւ: Ընտանիքի անդամներից ոչ ոք չկար տանը:Select Genesis 39:11
12Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Յովսէփը թողնելով իր շորերը նրա ձեռքում՝ դուրս փախաւ:Select Genesis 39:12
13Երբ կինը տեսաւ, որ նա շորերը իր ձեռքում թողած դուրս է փախել, տան անդամներին կանչելով՝ ասաց.Select Genesis 39:13
14«Տեսէ՛ք, ամուսինս եբրայեցի ծառայ բերեց տուն, որ մեզ խայտառակ անի: Նա, մտնելով իմ սենեակը, ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Ես բարձրաձայն աղաղակեցի,Select Genesis 39:14
15իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»:Select Genesis 39:15
16Նա շորերը պահեց մօտը մինչեւ ամուսինը տուն եկաւ, նրա հետ խօսեց այս բաները՝ ասելով, թէ՝Select Genesis 39:16
17«Սենեակս մտաւ քո բերած եբրայեցի ծառան, որպէսզի խայտառակի ինձ: Նա ասաց՝ «Պառկի՛ր ինձ հետ»:Select Genesis 39:17
18Իսկ երբ լսեց, որ ձայնս բարձրացրի, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»:Select Genesis 39:18
19Երբ տէրը լսեց իր կնոջ պատմածը, թէ՝ «Այսպէս վարուեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացաւ:Select Genesis 39:19
20Յովսէփի տէրը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, ուր արքունի կալանաւորներ էին բանտարկուած:Select Genesis 39:20
21Բայց Աստուած Յովսէփի հետ էր. նա ողորմութիւն պարգեւեց նրան, եւ այնպէս արեց, որ նա բանտապետի բարեհաճութեանն արժանանայ:Select Genesis 39:21
22Բանտապետը բանտն ու բանտում եղած բոլոր կալանաւորներին վստահեց Յովսէփին: Եւ ինչ էլ որ լինում էր այնտեղ, նա էր անողը:Select Genesis 39:22
23Բանտապետը նրա շնորհիւ բանտի գործերին չէր խառնւում, որովհետեւ ամէն ինչ յանձնուած էր Յովսէփի ձեռքը: Աստուած նրա հետ էր, եւ ինչ էլ որ ինքն անում էր, Տէրը յաջողութիւն էր տալիս նրան:Select Genesis 39:23
Eastern (Genesis Exodus Gospels) (EASTERNARMENIAN) · Public Domain