Genesis 47
Eastern (Genesis Exodus Gospels)
Translation: EASTERNARMENIAN
1Յովսէփն եկաւ եւ այդ մասին պատմեց փարաւոնին: Նա ասաց. «Իմ հայրն ու եղբայրները իրենց ոչխարներով ու արջառներով, իրենց ամբողջ ունեցուածքով եկել են Քանանացիների երկրից եւ ահա Գեսեմում են»:Select Genesis 47:1
2Նա իր եղբայրներից հինգին հետն առնելով՝ ներկայացրեց փարաւոնին:Select Genesis 47:2
3Փարաւոնը հարցրեց Յովսէփի եղբայրներին. «Ի՞նչ գործ էք անում»: Նրանք պատասխանեցին փարաւոնին. «Թէ՛ մենք, թէ՛ մեր հայրերը՝ քո ծառաները, ոչխարների հովիւներ ենք»:Select Genesis 47:3
4Նրանք ասացին փարաւոնին. «Պանդխտութեան ենք եկել այս երկիրը, որովհետեւ քո ծառաների ոչխարները կեր չունեն, քանի որ Քանանացիների երկրում սաստկացել է սովը: Արդ, թո՛յլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակուենք Գեսեմ երկրում»:Select Genesis 47:4
5Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Քո հայրն ու քո եղբայրները եկել են քեզ մօտ:Select Genesis 47:5
6Ահա Եգիպտացիների երկիրը քո առջեւ է. արգաւանդ մի շրջանում բնակեցրո՛ւ քո հօրն ու եղբայրներին: Նրանք թող բնակուեն Գեսեմ երկրում: Իսկ եթէ գիտես, որ նրանց մէջ կան կարող մարդիկ, իմ ոչխարների հօտերի վրայ վերակացու կարգի՛ր»:Select Genesis 47:6
7Յովսէփն իր հայր Յակոբին բերեց ու ներկայացրեց փարաւոնին: Եւ Յակոբն օրհնեց փարաւոնին:Select Genesis 47:7
8Փարաւոնը հարցրեց Յակոբին. «Քանի՞ տարեկան ես»:Select Genesis 47:8
9Յակոբը պատասխանեց փարաւոնին. «Պանդխտութեան մէջ անցկացրած տարիներիս թիւը հարիւր երեսուն է: Քիչ ու դժուարին են եղել իմ ապրած տարիները եւ չեն հասել իմ նախնիների պանդխտութեան մէջ անցկացրած տարիներին»:Select Genesis 47:9
10Յակոբն օրհնեց փարաւոնին եւ հեռացաւ նրա մօտից:Select Genesis 47:10
11Յովսէփը իր հօրն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտացիների երկրի բարեբեր մի շրջանում՝ Ռամէսի երկրում, ինչպէս հրամայել էր փարաւոնը:Select Genesis 47:11
12Յովսէփը օրապահիկ էր տալիս իր հօրն ու եղբայրներին, իսկ իր հօր ընտանիքի բոլոր անդամներին՝ ցորեն ըստ շնչի:Select Genesis 47:12
13Պարէնն սպառուել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր: Սովից հիւծուեցին Եգիպտացիների երկիրն ու Քանանացիների երկիրը:Select Genesis 47:13
14Յովսէփը ցորեն վաճառելով հաւաքեց Եգիպտացիների երկրի ու Քանանացիների երկրի ողջ արծաթը, որի դիմաց այդ երկրների մարդկանց պարէն էր տալիս: Յովսէփը ամբողջ արծաթը տարաւ փարաւոնի արքունիքը:Select Genesis 47:14
15Արծաթն սպառուեց Եգիպտացիների երկրից ու Քանանացիների երկրից: Բոլոր եգիպտացիները եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ արծաթը վերջացաւ»:Select Genesis 47:15
16Յովսէփն ասաց նրանց. «Եթէ արծաթն սպառուել է, բերէ՛ք ձեր անասունները, եւ ես ձեր անասունների փոխարէն հաց կը տամ ձեզ»:Select Genesis 47:16
17Նրանք անասունները բերեցին Յովսէփի մօտ, իսկ Յովսէփը ձիու, ոչխարի, արջառի եւ էշի փոխարէն նրանց հաց էր տալիս: Նա այդ տարի նրանց բոլոր անասունների փոխարէն նրանց կերակրեց հացով:Select Genesis 47:17
18Այդ տարին անցաւ. նրանք երկրորդ տարին եկան Յովսէփի մօտ եւ ասացին. «Արդեօ՞ք կորստի կը մատնուենք մեր տիրոջ կողմից: Տէ՛ր, եթէ արծաթ կար, վերջացաւ, եթէ ոչխարներ եւ անասուններ՝ քեզ մօտ են: Մենք այլեւս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողից:Select Genesis 47:18
19Արդ, որպէսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, եւ երկիրն էլ չկործանուի, ստացի՛ր մեզ եւ մեր հողը հացի փոխարէն. մենք ու մեր հողը թող լինենք փարաւոնի սեփականութիւն: Սերմացու տո՛ւր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, եւ երկիրն էլ չկործանուի»:Select Genesis 47:19
20Եւ Յովսէփը գնեց ողջ Եգիպտացիների երկիրը փարաւոնի համար, որովհետեւ եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարաւոնին, քանի որ սովը սաստիկ սպառնում էր նրանց կեանքին: Այսպիսով երկիրը դարձաւ փարաւոնի սեփականութիւն,Select Genesis 47:20
21եւ սա Եգիպտոսի մի ծայրից մինչեւ միւս ծայրը բնակուող ժողովրդին դարձրեց իր ստրուկը,Select Genesis 47:21
22բացի քրմերի կալուածքներից, որովհետեւ Յովսէփը դրանք չգնեց, քանի որ փարաւոնը քրմերին առատօրէն պարգեւատրում էր, եւ նրանք սնւում էին այն պարգեւներով, որ նրանց էր տալիս փարաւոնը: Այդ է պատճառը, որ նրանք չվաճառեցին իրենց կալուածքները:Select Genesis 47:22
23Յովսէփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ եւ ձեր հողը ես գնեցի փարաւոնի համար: Առէ՛ք ձեր սերմացուն եւ ցանեցէ՛ք ձեր հողերում:Select Genesis 47:23
24Երբ բերքը կը ստանաք, փարաւոնին կը տաք դրա մէկ հինգերորդ մասը, իսկ չորս հինգերորդը թող ձեզ լինի իբրեւ հողի սերմացու եւ սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»:Select Genesis 47:24
25Նրանք ասացին. Մեզ փրկեցիր, մենք արժանացանք մեր տիրոջ գթութեանը, ուստի թող լինենք փարաւոնի ստրուկները»:Select Genesis 47:25
26Յովսէփը նրանց համար օրէնք սահմանեց, որ մինչեւ այսօր էլ գործում է Եգիպտացիների երկրում. բերքի մէկ հինգերորդ մասը տուրք տալ փարաւոնին, բացի քրմական հողերից, որոնք փարաւոնին չէին պատկանում:Select Genesis 47:26
27Իսրայէլը բնակուեց Եգիպտացիների երկրում՝ Գեսեմում: Նրանք այնտեղ կալուածքներ ստացան, խիստ աճեցին ու բազմացան:Select Genesis 47:27
28Յակոբը Եգիպտացիների երկրում ապրեց տասնեօթը տարի, եւ նա դարձաւ հարիւր քառասունեօթը տարեկան:Select Genesis 47:28
29Երբ մօտեցան Իսրայէլի մահուան օրերը, նա կանչեց իր որդի Յովսէփին ու ասաց նրան. «Եթէ ես շնորհ գտայ քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար եւ ողորմած կը լինես եւ ինձ Եգիպտոսում չես թաղի.Select Genesis 47:29
30երբ միանամ իմ նախնիներին, ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»: Յովսէփն ասաց. «Կ՚անեմ ինչպէս ասացիր»:Select Genesis 47:30
31Յակոբն ասաց. «Երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան, մինչ Իսրայէլը խոնարհուեց նրա գաւազանի գլխի վրայ:Select Genesis 47:31
Eastern (Genesis Exodus Gospels) (EASTERNARMENIAN) · Public Domain