Genesis 5
Eastern (Genesis Exodus Gospels)
Translation: EASTERNARMENIAN
1Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,Select Genesis 5:1
2արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:Select Genesis 5:2
3Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:Select Genesis 5:3
4Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:4
5Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:Select Genesis 5:5
6Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:Select Genesis 5:6
7Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:7
8Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:Select Genesis 5:8
9Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:Select Genesis 5:9
10Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:10
11Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:Select Genesis 5:11
12Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:Select Genesis 5:12
13Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:13
14Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:Select Genesis 5:14
15Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:Select Genesis 5:15
16Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:16
17Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:Select Genesis 5:17
18Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:Select Genesis 5:18
19Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:19
20Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:Select Genesis 5:20
21Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:Select Genesis 5:21
22Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:22
23Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:Select Genesis 5:23
24Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:Select Genesis 5:24
25Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:Select Genesis 5:25
26Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:26
27Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի:Select Genesis 5:27
28Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:Select Genesis 5:28
29Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:Select Genesis 5:29
30Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:Select Genesis 5:30
31Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի:Select Genesis 5:31
32Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին:Select Genesis 5:32
Eastern (Genesis Exodus Gospels) (EASTERNARMENIAN) · Public Domain