Exodus 23
Armenian, Eastern (Genesis Exodus Gospels)
Translation: EASTERNARMENIAN
Modern translations such as the NIV or ESV are not available yet. They need a license, and we will add them when one is in place. All translations and their sources
1«Ականջ մի՛ դիր սուտ լուրերին:Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել:Select Exodus 23:1
2Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր: Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով,Select Exodus 23:2
3եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճա դատաստանի ժամանակ:Select Exodus 23:3
4Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը:Select Exodus 23:4
5Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն:Select Exodus 23:5
6Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է:Select Exodus 23:6
7Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից: Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին: Մեղաւորին կաշառուելով չարդարացնես:Select Exodus 23:7
8Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը:Select Exodus 23:8
9Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»:Select Exodus 23:9
10«Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը:Select Exodus 23:10
11Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ: Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները: Այդպէս կը վարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ:Select Exodus 23:11
12Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները:Select Exodus 23:12
13Ինչ որ ասացի ձեզ, կը կատարէք: Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն»:Select Exodus 23:13
14«Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք:Select Exodus 23:14
15Բաղարջակերաց տօնը կը պահէք: Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք ա՛յդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից: Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս:Select Exodus 23:15
16Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը: Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը:Select Exodus 23:16
17Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն:Select Exodus 23:17
18Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես:Select Exodus 23:18
19Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը: Գառը իր մօր կաթի մէջ չեփես»:Select Exodus 23:19
20«Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար:Select Exodus 23:20
21Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու:Select Exodus 23:21
22Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո հակառակորդների հակառակորդը,Select Exodus 23:22
23որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կը լինի, քեզ կը տանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու յեբուսացիների մօտ, որոնց ես կոտորելու եմ:Select Exodus 23:23
24Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ ջարդիր փշրի՛ր նրանց յուշարձանները:Select Exodus 23:24
25Պաշտի՛ր քո տէր Աստծուն, եւ ես կ՚օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները:Select Exodus 23:25
26Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու: Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները:Select Exodus 23:26
27Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես: Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ:Select Exodus 23:27
28Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին:Select Exodus 23:28
29Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները:Select Exodus 23:29
30Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը:Select Exodus 23:30
31Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը: Ձեր ձեռքը պիտի յանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից:Select Exodus 23:31
32Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես:Select Exodus 23:32
33Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կը լինեն քեզ համար»:Select Exodus 23:33
Armenian, Eastern (Genesis Exodus Gospels) (EASTERNARMENIAN). Public domain. Text from the CrossWire Bible Society module. About this translation