Skip to content
Church.wiki
Exodus

Exodus 40

Armenian, Eastern (Genesis Exodus Gospels)

Translation: EASTERNARMENIAN

Modern translations such as the NIV or ESV are not available yet. They need a license, and we will add them when one is in place. All translations and their sources

Start reading

1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.Select Exodus 40:1

2«Առաջին ամսի առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը,Select Exodus 40:2

3այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով:Select Exodus 40:3

4Ներս կը տանես սեղանը եւ դրա վրայ կը դասաւորես հացը: Ներս կը տանես աշտանակը, դրա վրայ կը դնես նրա ճրագամանները:Select Exodus 40:4

5Կը տեղաւորես ոսկէ սեղանը, որպէսզի խունկ ծխես վկայութեան տապանակի առաջ: Վարագոյրի քօղը կ՚իջեցնես վկայութեան խորանի դռան վրայ:Select Exodus 40:5

6Ողջակէզների զոհասեղանը կը դնես վկայութեան խորանի դռան մօտ եւ շուրջանակի կ՚օծես վրանն ու այն ամէնը, ինչ նրա մէջ է. դրանց չորս բոլորը կը սրբես:Select Exodus 40:6

7Աւազանը կը դնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր կը լցնես:Select Exodus 40:7

8Բակը շուրջանակի կ՚օծես եւ կ՚իջեցնես բակի դռան քօղը:Select Exodus 40:8

9Կ՚առնես օծութեան իւղը, կ՚օծես խորանն ու այն ամէնը, ինչ դրա մէջ է. կը սրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետեւ դրանք սրբութիւն կը լինեն:Select Exodus 40:9

10Կ՚օծես ողջակէզների զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը:Select Exodus 40:10

11Կը սրբագործես զոհասեղանը, եւ դա սրբութիւնների սրբութիւն կը լինի: Կ՚օծես աւազանն ու նրա պատուանդանը եւ կը սրբագործես այն:Select Exodus 40:11

12Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դուռը եւ նրանց կը լուանաս ջրով:Select Exodus 40:12

13Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի: Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ, կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն: Նրանց քահանայական օծումը իր»նց ց»ղ»րի մէջ յաւիտ»նական թող լինի»: Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի: Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ, կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն: Նրանց քահանայական օծումը իր»նց ց»ղ»րի մէջ յաւիտ»նական թող լինի»: Ահարոնին կը հագցնես սրբազան պատմուճանը, կ՚օծես նրան, կը սրբագործես նրան, եւ նա ինձ համար քահանայութիւն կ՚անի: Կը բերես նրա որդիներին, նրանց կը հագցնես պատմուճաններ, կ՚օծես նրանց այնպէս, ինչպէս օծեցիր նրանց հօրը, եւ նրանք ինձ համար քահանայութիւն կ՚անեն: Նրանց քահանայական օծումը իր»նց ց»ղ»րի մէջ յաւիտ»նական թող լինի»:Select Exodus 40:13

14Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց:Select Exodus 40:14

15Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց:Select Exodus 40:15

16Մովսէսը կառուցեց վրանը, դրեց դրա խարիսխները եւ կանգնեցրեց դրա մոյթերը, դրանց վրայ ամրացրեց խոյակները,Select Exodus 40:16

17տեղադրեց միջաձողերը, տասշերտանի վարագոյրը տարածեց վրանի վրայ: Վրանի ծածկոցները գցեց դրա վրայ եւ ամրացրեց վրանի ծածկերը վերեւից, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:Select Exodus 40:17

18Առաւ օրէնքի քարէ տախտակները, դրեց տապանակի մէջ, նիգերն անցկացրեց տապանակի վրայ եւ կափարիչը դրեց տապանակի վրայից:Select Exodus 40:18

19Տապանակը տարաւ խորանի ներսը, վրան քաշելով վարագոյրը՝ ծածկեց վկայութեան տապանակը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:Select Exodus 40:19

20Սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմից, խորանի վարագոյրից դուրս:Select Exodus 40:20

21Դրա վրայ Տիրոջ առաջ դասաւորեց առաջաւորութեան հացը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:Select Exodus 40:21

22Աշտանակը դրեց վկայութեան խորանի մէջ, սեղանի դիմաց, խորանի հարաւային կողմից:Select Exodus 40:22

23Ճրագամանները դրեց դրա վրայ, Տիրոջ առաջ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:Select Exodus 40:23

24Ոսկէ սեղանը դրեց վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դիմաց:Select Exodus 40:24

25Համեմունքներից պատրաստուած խունկը դրեց դրա վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:Select Exodus 40:25

26Նա կախեց խորանի դռան վարագոյրը:Select Exodus 40:26

27Ողջակէզների զոհասեղանը դրեց վկայութեան խորանի դռան մօտ եւ դրա վրայ ողջակէզներ ու զոհեր մատուցեց, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:Select Exodus 40:27

28Աւազանը դրեց վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ եւ դրա մէջ ջուր լցրեց,Select Exodus 40:28

29որպէսզի Մովսէսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը,Select Exodus 40:29

30երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու: Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:Select Exodus 40:30

31Բակ կառուցեց խորանիSelect Exodus 40:31

32ու զոհասեղանի չորս կողմը եւ քաշեց բակի դռան վարագոյրը: Այսպիսով Մովսէսն աւարտեց իր ամբողջ գործը:Select Exodus 40:32

33Ամպը ծածկեց վկայութեան խորանը, եւ խորանը լցուեց Տիրոջ փառքով:Select Exodus 40:33

34Մովսէսը չէր կարողանում մտնել վկայութեան խորան, որովհետեւ ամպը ծածկել էր այն, եւ խորանը լցուած էր Տիրոջ փառքով:Select Exodus 40:34

35Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,Select Exodus 40:35

36իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չւում մինչեւ այն օրը, որ ամպը վերանար,Select Exodus 40:36

37որովհետեւ իսրայէլացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկները կանգնում էր խորանի վրայ, իսկ գիշերները իսրայէլացիների առաջ դրա վրայ կրակ էր վառվում:Select Exodus 40:37

Next: Matthew 1Continue reading

Armenian, Eastern (Genesis Exodus Gospels) (EASTERNARMENIAN). Public domain. Text from the CrossWire Bible Society module. About this translation

Reading settings

Choose a passage

Old Testament

New Testament

Exodus

Selected verses

Select another verse to extend the range.

Highlight

My Bible

About this name

Listen

Uses an English voice provided by your browser.