Genesis 49
Eastern (Genesis Exodus Gospels)
Translation: EASTERNARMENIAN
1Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում:Select Genesis 49:1
2Հաւաքուեցէ՛ք եւ լսեցէ՛ք, Յակոբի որդիներ, լսեցէ՛ք ձեր հայր Իսրայէլին:Select Genesis 49:2
3Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ:Select Genesis 49:3
4Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօրու պղծել այնժամ մահիճը նրա:Select Genesis 49:4
5Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւինանիրաւութիւն գործեցին կամովին:Select Genesis 49:5
6Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ.նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. ցասումով իրենց մարդ սպանեցինհաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր:Select Genesis 49:6
7Անիծեալ լինի ցասումը նրանց,քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը,քանզի սաստիկ էր:Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ,կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ:Select Genesis 49:7
8Յուդա՛, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո.ձեռքը քո կ՚իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ:Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ:Select Genesis 49:8
9Յուդա՛, կորի՛ւն առիւծի,իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ,Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ,որպէս կորիւն առիւծի:Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան:Select Genesis 49:9
10Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից,մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները:Select Genesis 49:10
11Իր աւանակին կը կապի որթից,իսկ որթի ոստից՝ էշի քուռակին:Իր պատմուճանը կը լուայ գինովեւ իր հագուստը՝ խաղողի արեամբ:Select Genesis 49:11
12Գինուց զուարթ են աչքերը նրա,իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի:Select Genesis 49:12
13Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստու կը տարածուի նա մինչեւ Սիդոն:Select Genesis 49:13
14Իսաքարը բարուն ցանկացաւ եւ հանգիստ ապրեց իր տարածքներում:Select Genesis 49:14
15Տեսնելով, որ հանգիստը լաւ է, հողը՝ բարեբեր, ուսերը դրեց աշխատանքի տակու դարձաւ բարիք ստեղծող մի մարդ:Select Genesis 49:15
16Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.Select Genesis 49:16
17Դանը թող լինի օձ դարանակալ ճանապարհի վրայ՝խայթելու համար ձիու գարշապարն ու ցած գցելու հեծեալին նրա:Select Genesis 49:17
18Մնա՜լ, սպասե՜լ Տիրոջ փրկութեան:Select Genesis 49:18
19Գադն աւազակների ծուղակը կ՚ընկնիեւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին:Select Genesis 49:19
20Ասերի հացը առատ կը լինի,իշխաններին էլ նա պարէն կը տայ:Select Genesis 49:20
21Նեփթաղիմը բարձրուղէշ ծառ է,որ իր բազում ճիւղերով գեղեցկութիւն է սփռում:Select Genesis 49:21
22Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի,դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ:Select Genesis 49:22
23Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ:Select Genesis 49:23
24Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց,ու թուլացան ջլերը նրանց բազուկներիՅակոբի հզօր Աստծու ձեռքով,Select Genesis 49:24
25նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝Աստծուց քո հօր:Եւ քեզ օգնեց Աստուածն իմ,նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային,ամէն ինչով լի երկրի օրհնութեամբեւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ:Select Genesis 49:25
26Քո հօր օրհնութիւնն ու մօր օրհնութիւննառաւել ուժեղ, քան օրհնանքը յաւերժական լեռների,քան օրհնանքը յաւիտենական բլուրների,իջնի թող գլխի վրայ Յովսէփի ու գլխին նրա եղբայրների,որոնց առաջնորդեց նա:Select Genesis 49:26
27Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ,առաւօտեան իր որսն ուտող,երեկոյեան պատառ բաշխող»:Select Genesis 49:27
28Այս բոլորը՝ Յակոբի որդիները, տասներկու ցեղերն են: Սա է ահա, ինչ որ խօսեց նրանց հայրը իրենց հետ: Նա իւրաքանչիւրին օրհնեց իրեն արժանի օրհնութեամբ:Select Genesis 49:28
29Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,Select Genesis 49:29
30Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում: Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:Select Genesis 49:30
31Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից: Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:Select Genesis 49:31
32Յակոբը դադարեց իր որդիներին պատուիրան տալուց, ոտքերը յետ բերեց մահիճի մէջ, մեռաւ եւ գնաց իր նախնիների գիրկը:Select Genesis 49:32
Eastern (Genesis Exodus Gospels) (EASTERNARMENIAN) · Public Domain